Դերենիկ Դումանյանը հիմա ավելի ազատ է և ավելի հանգիստ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» զրուցակիցը ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանն է, ում բախտ է վիճակվել ոլորտի ղեկավարման ղեկին լինել 2012–ից 2014 թվականներին: Ներկայումս նա աշխատում է Առողջապահության ազգային ինստիտուտում:
– Պարոն Դումանյան, հետևո՞ւմ եք արդյոք առողջապահության նախարարության կողմից վարվող ներկայիս քաղաքականությանը:
– Նախարարը նոր է և դեռ չեմ հետևում նրա աշխատանքին: Մի քիչ աշխատի, հետո նոր կերևա:
– Իսկ նախորդ նախարարի՝ Արմեն Մուրադյանի գործունեությանը հետևո՞ւմ էիք:
– Գիտե՞ք, ես իմ գործերին եմ հետևում:
– Առողջապահության ազգային ինստիտուտում աշխատելով ի՞նչ օգտակար գործունեությամբ եք զբաղվում:
– Կոորդինացնում եմ գիտական աշխատանքները, գիտխորհրդի աշխատանքը և այլն:
– Գո՞հ եք Ձեր աշխատանքից, թե՞ նախարարի պաշոնում ավելի հետաքրքիր էր:
– Գոհ եմ:
– Ձեր կարծիքով որո՞նք են այսօրվա առողջապահության ոլորտում առկա ամենահրատապ խնդիրները:
– Մեկ–երկու խնդիր ներկայացնելով չէ, եթե ժամանակ ունենաք` համեցեք մեզ մոտ մանրամասն կզրուցենք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: