Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
World

Անհնար է կռվել Ռուսաստանի դեմ. Զելենսկին դա ուղղակի չհասկացավ

Eurasia.expert-ը գրում է, որ Հայաստանում Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Շահգելդյանը eurasia.expert-ի լրագրողի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես է ընկալվում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում և ինչպես դա կարող է ազդել Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա։

-Մհեր Լևոնովիչ, ինչպե՞ս են Հայաստանում ընկալում Ռուսաստանի կողմից առաջարկված անվտանգության երաշխիքներից ԱՄՆ-ի փաստացի հրաժարվելը։ Ի՞նչ է դա նշանակում Եվրոպայի և Անդրկովկասի անվտանգության համակարգի համար։

-Պարզ էր, որ Ռուսաստանի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքների մերժումը բերելու էր իրավիճակի սրման։ Ռուսաստանը պետք է մեխանիզմներ գտներ իր սահմանների մոտ առաջացած սպառնալիքները զսպելու համար։ Մինսկի համաձայնագրում, ցավոք, առաջացել և ընդլայնվել էր քայքայումը։ Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում էր քաղաքական և տեղեկատվական-հոգեբանական պատերազմի վարմամբ և Ուկրաինայի ռազմականացմամբ։ Դա էլ հանգեցրել է Ռուսաստանի համար միակողմանի «անվտանգության երկընտրանքի»: Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո երկրորդ անգամ դիվանագիտությունը միտումնավոր մղվել է հետնաբակ, և նախապատվությունը տրվել է զենքին։ Դա տեսանելի է բոլորի համար։ Եթե ​​այդպես շարունակվի երկարաժամկետ հեռանկարում, ապա աշխարհը կվերածվի նրան, որ անվտանգությունը կնույնականացվի միայն ռազմական ուժի հետ: Հարավային Կովկասի համար կարելի է ենթադրել, որ եթե ուկրաինական զինված ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնեն Դոնեցկն ու Լուգանսկը, ապա Ադրբեջանում, Թուրքիայի աջակցությամբ, դեպի պատերազմ շարժումը նույնպես կակտիվանա, որն էլ կվերածվի տարածաշրջանային նոր հակամարտության։

- Ուկրաինական իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կունենան ռուս-հայկական հարաբերությունների վրա։

- Հայաստանի հանրային ընկալման մեջ կապված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչությանը պաշտպանելու Ռուսաստանի որոշումը լեգիտիմ է ընկալվում։ Մեծամասնության համակրանքը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչության կողմն է, բացառությամբ մի քանի կողմնակալ խմբերի: Միևնույն ժամանակ, մնում է ուժեղ բացասական տպավորությունն այն բանից, որ Ուկրաինան ցուցադրաբար գործում է Ադրբեջանի ռազմական մեթոդներով:

-Ինչո՞ւ ուկրաինական ճգնաժամը չլուծվեց դիվանագիտական ​​ճանապարհով։

-Դրանք երեք մակարդակի խնդիրներ էին։ Նախ ուկրաինական իշխանության մակարդակը։ Զելենսկին պատերազմը տեսնում էր որպես իշխանությունը պահելու հնարավորություն։ Ուկրաինայում ձախողվել են տնտեսական բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը, արտագաղթը կտրուկ աճել է, իսկ քաղաքական ուժերի վրա ճնշումներն ու արհեստական ​​քրեական դատավարությունները լիովին սասանել են Զելենսկու դիրքերը և, ամենայն հավանականությամբ, նա չէր վերընտրվի։

Երկրորդը Եվրոպայի տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունն է։ Արևմուտքում ՆԱՏՕ-ի դաշնակիցների շահերը բաժանվել են. արևմտյան եվրոպացիները, այսինքն՝ «Կարոլինգյան Եվրոպան», հատկապես գերմանացիներն ու ֆրանսիացիները, չեն ցանկանում տեսնել դիվանագիտական ​​ջանքերի ձախողում Եվրոպայում Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձախողումից հետո։ Բայց «բրեկզիտից» հետո Բրիտանիան Եվրոպայում փորձում է հագնել գլոբալ խաղացողի իր հին փոշոտ ֆրակը, բարձրացրել է խաղադրույքները և խաղում է իրավիճակը շրջելու համար:

Երրորդը գլոբալ աշխարհաքաղաքականությունն է։ Իհարկե, «առաջին ջութակի» դերը խաղում է ԱՄՆ-ը, բայց ամերիկյան վարչակազմի ոչ այնքան համահունչ ներքին կառուցվածքը ցույց է տալիս, որ քաղաքական պլանավորումը գալիս է Լոնդոնից, որը շատ սերտ համագործակցում է Լեհաստանի, Բալթյան երկրների և Թուրքիայի հետ: Դա տարբեր երկրներին պատերազմի մեջ ներքաշելու բրիտանական հին դիվանագիտական ​​մեթոդն է, իսկ Զելենսկին դա չի հասկացել։ Ամերիկացիները չեն պատրաստվում կռվել Ռուսաստանի դեմ, բայց դեմ չեն թուլացնել նրան: 

- Ինչպե՞ս է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը փոխում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը:

-Իրավիճակն արդեն փոխվել է։ Բայց քանի որ աշխարհաքաղաքականությունը երկարաժամկետ պրոցես է, պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու երկարաժամկետ տեսանկյունից։ Դեռ վաղ է լիովին կանխատեսել Ուկրաինայի ներկայիս կառավարության դիրքորոշումը, սակայն Զելենսկին արդեն երկու հայտարարություն է արել. Ուկրաինան մենակ է մնացել, և որ Կիևը պատրաստ է բանակցել Ուկրաինայի համար չեզոք կարգավիճակի շուրջ։

-Ի՞նչ սցենարներով կզարգանա իրավիճակը Ուկրաինայի շուրջ և ի՞նչ նշանակություն կունենա այն Հայաստանի համար։

- Հանուն գոյատևման ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչների որոշումը պետք է դիտարկվի միջազգային հանրության կողմից  ժողովուրդների ինքնորոշման օրինական իրավունքի տեսանկյունից: Այդ իրավունքը, չգիտես ինչու, միջազգային կազմակերպությունները կիրառում են Թիմորի, Սուդանի, Կոսովոյի նկատմամբ, իսկ Դոնեցկի, Լուգանսկի և Ղարաբաղի համար դա չի կիրառվում: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ոչ միայն ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, այլ նաև պատմական ու քաղաքակրթական ազգակցական կապ։ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հզորության և անվտանգության բարձրացմամբ։ Մենք նաև երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահեր ունենք տարածաշրջանում, հատկապես անվտանգության ոլորտում։ Թուրքիան Հարավային Կովկասում, անկախ նրանից, թե ինչ մարտավարական քայլեր է ձեռնարկում, երկարաժամկետ հեռանկարում եղել է, կա և կլինի ՆԱՏՕ-ի անդամ և կապված անգլո-սաքսոնական աշխարհի հետ: Նա  նաև երազում է Մեծ Թուրանի մասին: Իսկ դա հաստատուն է, որը չի փոխվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Oragir.live