Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Socity

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում խաթարվել է երեխաների՝ մանկապարտեզ ու դպրոց հաճախելու իրավունքը

Արցախում արդեն 9-րդ օրն է՝ գազամատակարարում չկա։ Ջեռուցման անհնարինության պատճառով դպրոցներում գարնանային արձակուրդները մեկնարկել են նախատեսվածից մեկ շաբաթ շուտ՝ մարտի 14-ից։ Մանկապարտեզներից որոշները ժամանակավորապես փակվել են, որոշներն էլ դեռ գործում են՝ ինչքան ռեսուրսները կբավականացնեն։

«Գազով ջեռուցվող մանկապարտեզների մի մասը ժամանակավոր փակվել են, որոշներն էլ անցել են էլեկտրական ջեռուցման։ Բայց նշեմ, որ դրանք էլ ամբողջ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում․ օրինակ՝ Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզում, քանի որ բավարար ջերմաստիճան հնարավոր չի լինում ապահովել, մսուրային խումբը փակվել է։ Ու միայն այդտեղ չէ․ էլի մանկապարտեզներ կան, որ նորմալ չի տաքացվում, ստիպված ժամանակավորապես փակվել են որոշ խմբեր»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը։

Հադրութի շրջանի երեխաների համար 2021թ․ հունիսից գործող «Դիզակ» մանկապարտեզը համառորեն գործողների շարքում է․ Մարտից 8-ից առայսօր «Դիզակ»-ը ոչ մի օր չի փակվել։

«Առաջին 2-3 օրն աշխատակիցներն են էլեկտրական տաքացուցիչներ բերել․ ով որտեղից կարողացել՝ հայթայթել էր, հետո Հադրութի կրթության բաժնի միջոցով ձեռք բերեցինք մի քանի էլեկտրական տաքացուցիչ ու հիմա արդեն բոլոր սենյակները տաքացնելու հնարավորություն ունենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտում Հադրութի երեխաների համար գործող «Դիզակ» մանկապարտեզի տնօրեն Ռիտա Սարդարյանը։

Խոհանոցում ևս էլեկտրական սալօջախ են օգտագործում։ Որպեսզի երեխաների սնվելու ժամը չխախտվի, խոհարարն ու օգնականը սովորականից մոտ մեկ ժամ շուտ են անցնում գործի։ Սարդարյանն ասում է՝ բոլորս գիտակցում ենք, որ ժամանակավոր է այս անհարմարությունը ու պետք է անենք հնարավորը, որ երեխաները չտուժեն։

«Ձմռան ընթացքում շենքը գրեթե մշտապես ջեռուցվել է։ Աշխատանքի էինք գալիս սահմանված գրաֆիկով, իսկ ամսի 8-ից մի քանի աշխատակից սովորականից մեկ ժամ շուտ են գալիս, որ մինչև երեխաների գալը սենյակները հասնենք տաքացնել»,-ասում է մանկապարտեզի տնօրենը։

«Դիզակ»-ում սովորական օրերին 70-80 երեխա է լինում։ Վերջին օրերին, ինչպես տիկին Սարդարյանն է ասում, երեխաների թիվը նվազել է․ հազիվ 25-26 երեխա է հաճախել։ Բացակայությունների միակ պատճառը գազամատակարարման խնդիրը չէ, բայց որ դա էապես ազդել է հաճախումների վրա, մանկապարտեզի տնօրենը չի ժխտում։ «Քանի որ հիմա քիչ են երեխաները, մեկտեղել ենք մեկ սենյակում, որ գերծանրաբեռնվածություն չլինի հոսանքալարերի վրա։ Արդյունքում երկու էլեկտրական տաքացուցիչ անջատում ենք։ Խոհանոցում էլ արդեն մեկ սալօջախ ենք օգտագործում»,-ասում է Սարդարյանը։

Խնդիրն այստեղ միայն էլեկտրամատակարարման համակարգի գերծանրաբեռնվածությունը չէ։ Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Համբարձումյանի խոսքով՝ Արցախի մանկապարտեզներից որոշները նաև չունեն էլեկտրական տաքացուցիչներ կամ այնքան քիչ են, որ չեն բավարարում անգամ մեկ մեծ սենյակ տաքացնելու համար։

«Մանկապարտեզներ են եղել, որ փայտ են տարել, դրսում կրակ արել, ճաշ պատրաստել երեխաների համար»,-ասում է Համբարձումյանը։

Արցախում հիմա ոչ միայն մանկապարտեզները, այլև շարքային քաղաքացիները, ամենաշատը գազամատակարարման վերականգնման լուրին են սպասում։