Շուշիի փախստականները դիմել են ՌԴ դեսպանին
Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Շուշիից տեղահանված փախստականները դիմել են ՌԴ դեսպանին՝ ՌԴ դիրքորոշումն իմանալու համար։ ՌԴ դեսպանատան շենքի դիմաց Շուշիի փախստականները նշեցին, որ մեր ժողովրդի անվտանգությունն այսօր Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերը։
«Ձեր միջոցով դիմում ենք ՌԴ բարձր իշխանությանը՝ խնդրելով կասեցնել ադրբեջանցիների և այլազգի ահաբեկիչների մուտքը՝ Շուշի քաղաք, խնդրում ենք անցակետ տեղադրել Քարինտակ-Շուշի ճանապարհի վրա։ Անցակետը կզրկի նեոֆաշիստական գրոհայիններին՝ անխափան զենք-զինամթերք տեղափոխել Շուշի»,- նշեց արցախցիներից մեկը՝ հավելելով, որ դա հնարավորություն կտա վերահսկելի դարձնելո նեոֆաշիստների գործողությունները՝ Ստեփանակերտի և այլ բնակավայրերի նկատմամբ։