Իրավիճակն Ուկրաինայում լուրջ հարված է համաշխարհային տնտեսությանը. ԱՄՀ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լուրջ հարված է համարում համաշխարհային տնտեսությանը, որը կվնասի աճին և կհանգեցնի գների բարձրացմանն ամբողջ աշխարհում։ Այս մասին ասվում է հիմնադրամի բլոգում հրապարակված հոդվածում, որի հեղինակներից է ԱՄՀ-ի եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալֆրեդ Քամմերը։
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքները արդեն ցնցել են ոչ միայն այս երկրները, այլև տարածաշրջանը և ամբողջ աշխարհը և մատնանշում են անվտանգության գլոբալ [ֆինանսական] ցանցի և տնտեսությունների բուֆերացման համար տարածաշրջանային մեխանիզմների կարևորությունը:
Չնայած որոշ հետևանքներ կարող են ամբողջությամբ չդրսևորվել, արդեն կան հստակ նշաններ, որ պատերազմը և դրա հետևանքով առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը որոշ երկրների քաղաքական գործիչների համար կդժվարացնեն նուրբ հավասարակշռություն գտնելը՝ գնաճը զսպելու և համաճարակից հետո վերականգնվող տնտեսությանը սատարելու միջև։
Հիմնադրամը կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով եվրոպական երկրները կբախվեն բյուջետային խնդիրների և մատակարարման շղթաների խափանումներին։