Մոսկվայում վաղվանից կչեղարկեն դիմակների ռեժիմը
Վաղվանից՝ մարտի 15-ից Մոսկվայում կչեղարկվի հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ օգտագործելու պահանջը:
«Համաճարակաբանական իրադրության կայուն բարելավումը թույլ է տալիս երկար սպասված որոշում ընդունել»,-Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը գրել է իր օգտահաշվում։
Բացի այդ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, չեղարկվում են պարտադիր հակաքովիդային միջոցառումները ձեռնարկություններում եւ կազմակերպություններում, որոնք սահմանվել են քաղաքագլխի հրամանագրով. դրանց թվում են՝ աշխատողների կանոնավոր ջերմաչափումը, աշխատավայրերում բաժանիչ միջնորմերի տեղադրումը եւ այլն:
Համապատասխան փոփոխությունները Մոսկվայի քաղաքագլխի հրամանագրում մտցվել են 2020 թվականի հունիսի 8-ից: