Թուրքիան Ռուսաստանից աջակցություն է խնդրել Մարիուպոլից իր քաղաքացիներին տարհանելու համար
Մարիուպոլի մզկիթի իմամը հերքել է այն պնդումները, թե այն գնդակոծության է ենթարկվել ։ Այս մասին կիրակի Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Այո, մեր քաղաքացիները Մարիուպոլի մզկիթում են, մենք նրանց հետ կապ ենք պահպանում։ Երեկ հաղորդագրություններ էին ստացվել, որ մզկիթը ռմբակոծվել է, սակայն իմամը դա չի հաստատել։ Նրա խոսքով՝ մզկիթին ոչ մի վնաս չի հասցվել։ Ես խնդրել եմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին աջակցել Մարիուպոլից Թուրքիայի քաղաքացիների տարհանմանը», - հայտարարել է թուրք նախարարը։ - Ռուսաստանը մեզ հարցրեց, թե այդ տարածաշրջանում որքան թուրք կա, մենք նրանց հետ կիսվեցինք մեր տեղեկատվությամբ։ Այսօր մենք ծրագրում ենք մեծ աշխատանք կատարել այդ ուղղությամբ (թուրք քաղաքացիների տարհանման հարցում), հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Չավուշօղլուի խոսքով՝ ներկայում Թուրքիան արդեն տարհանել է ավելի քան 15 հազար իր քաղաքացիների Ուկրաինայից: