Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Հայաստանում մարտի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 111 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 953-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2939 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 933 020 է:
Փաստացի այս պահին բուժվում է 3533 պացիենտ, նվազել է 174-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 408215 անձ` վերջին մեկ օրում 282 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8570 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1635 է: