Ուկրաինացի ժողովուրդը սկսել է զինվել. ՌԴ-ն գործ ունի ոչ միայն կանոնավոր բանակի, այլ ողջ բնակչության հետ, ամենաարյունալին դեռ առջևում է. Վան Համբարձումյան (տեսանյութ)
Ուկրաինացի ժողովուրդը սկսել է զինվել ընդհուպ որսորդական հրացաններով և այլն։ ՌԴ-ն գործ ունի ոչ միայն կանոնավոր բանակի, այլ ողջ բնակչության հետ, հետևաբար ամենաարյունալին դեռ առջևում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն արդեն ոչնչացրել է ուկրաինական զինուժի 80 տոկոսից ավելին, բայց իրենք էլ լուրջ խնդիրներ ունեն։ «Ռուսական զինուժի կորուստներն արդեն կազմում են մոտ 200 միավոր զինտեխնիկա, ինչն այս պայմաններում և զինուժի այսպիսի հարաբերակցության մեջ լուրջ թիվ է»,- նշել է փորձագետը՝ նկատելով, որ բավականին թեժ մարտեր են ընթանում օդում, ուկրաինական կողմը լուրջ դիմակայություն է ցույց տալիս ռուսներին օդում։
Նրա գնահատմամբ՝ ռազմական փորձագետի գնահատականով ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների տաք փուլը դեռ կտևի մեկ -երկու շաբաթ։
Մանրամասները՝ տեսանյութում։