Ահաբեկչություն՝ Իտալիայում Բելոռուսի դեսպանատան մոտ (տեսանյութ)
Իտալիայում Բելոռուսի դեսպանատան մոտ տեղի է ունեցել ահաբեկչություն։
Նման հայտարարությամբ է հանդես եկել Բելոռուսի ԱԳՆ-ն։
Հրապարակված տեսանյութում պատկերված է պայթյունի պահը։
Նշվում է, որ անհայտ անձինք՝ դիմակավորված, մոտեցել են դեսպանատան շենքի մոտ ու պայթուցիկ նյութեր նետել դեսպանատան տարածք, ապա դիմել փախուստի։
Պայթյունը տեղի է ունեցել գազատար խողովակի մոտ։
Երկրորդ առարկան չի պայթել։ Ավելի ուշ պարզվել է, որ այն եղել է ինքնաշեն պայթուցիկ։
Վնասվել են շենքի ապակիները, գույքը։ Բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Իտալիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, նախնական տվյալներով, տեղի ունեցած որակել են որպես ահաբեկչություն։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում