Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Տարեսկզբից «1000 դրամների» հիմնադրամից հատուցում է ստացել 13 զինվորի ընտանիք՝ 133 միլիոն 900 հազար դրամի չափով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հունվարից մինչ օրս «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 12 զոհված զինվորի ընտանիքի և մեկ հաշմանդամության առաջին խումբ ունեցող նախկին զինծառայողի: Նշվածից 12–ի ընտանիքին տրվել է միանվագ 10 միլիոն դրամ և ամսական 200–300 հազարական դրամ գումար, իսկ մեկին՝ 5 միլիոն դրամ միանվագ և 100 հազար դրամ ամսական:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին 84 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային Ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագիծը:

Համաձայն այս օրենքի՝ 2017թ հունվարի 1–ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարում այս հիմնադրամին: Սրա հետ մեկտեղ հիմնադրամի գումարները առաջանում են նաև նվիրաբերություններից:

Այս տարվա հունվարից մինչ օրս հիմնադրամում հավաքագրվել է 1 միլիարդ 910 միլիոն 519 հազար դրամ, որից 133 միլիոն 900 հազար դրամի հատուցում արդեն իսկ արվել է: Ըստ հիմնադրամի www.1000plus.am կայքի՝ «Զինծառայողների ապահովագրության» համար նվիրաբերություն են կատարել 10 երկրների քաղաքացիներ, այդ թվում Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Քաթարի, Օմանի, ԱՄՆ–ի, Ռումինիայի և Շվեդիայի: Հունվարի 1–ից մինչև մայիսի 24–ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին կատարվել է ավելի քան 29 միլիոն դրամի նվիրաբերություն՝ 29 միլիոն 766 հազար դրամին համարժեք: Մեծ մասը կատարել են հայաստանաբնակները՝ 24 միլիոն 165 հազար դրամ, այնուհետև Ռուսաստանը՝ 2 միլիոն 736 հազար դրամին համարժեք գումար և Ռումինիան՝ 1 միլիոն 86 հազար դրամի չափով: Վերջերս նվիրաբերություն էր կատարել կիպրահայ բարերար Հարություն Անմահունին, ով Վիգեն Սարգսյանի Կիպրոս կատարած այցի ընթացքում 10 հազար ԱՄՆ դոլար էր նվիրաբերել հիմնադրամին:

Կայքից տեղեկանում ենք, որ հատուցումը տրվում է յուրաքանչյուր զինծառայողին կամ իր ընտանիքին, ով 2017թ.–ի հունվարի 1–ից հետո պատճառված վնասի արդյունքում ճանաչվել է I կամ II խմբի հաշմանդամ և կամ 2017 թ.–ի հունվարի 1–ից հետո ճանաչվել է զոհված կամ անհայտ բացակայող:

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 9–ին որոշում էր կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1–ին խմբի հաշմանդամ զինծառայողի: Այդպիսով, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանի, Մհեր Արզումանյանի ընտանիքներին և ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կորյուն Կիրակոսյանին կփոխանցվի միանվագ 10–ական միլիոն դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար դրամ:

Գումարի ամբողջ չափից 10 միլիոն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: Բացի այս զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100 հազար դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ, 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ և կամ 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալ:

Նշենք, որ ըստ օրենքի՝ զինծառայողի մահվան և առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճարվում է 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 միլիոն դրամ, հետագա 20 տարիների ընթացքում տրվում է ապահովագրական վճար` սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամ:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում