Ուկրաինայի հետ բանակցությունների չորրորդ փուլը կկայանա Բելառուսի տարածքում
Ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը կկայանա Բելառուսի տարածքում մոտ ժամանակներս: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ պատվիրակության անդամ, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո։
«Միամտություն կլիներ ենթադրելը, որ այսօր ինչ-որ բան կստորագրվեր, դրանք ծավալուն նյութեր են։ Անշուշտ, ամենամոտ ժամանակներս այդ փաստաթղթերի շուրջ աշխատանքը կշարունակվի։ Եվ այսպես, հաջորդ՝ չորրորդ փուլը կկայանա Բելառուսի տարածքում ամենամոտ ժամանակներս», - ասել է Սլուցկին։ Նա հավելել է, որ չի կարող նշել ճշգրիտ ամսաթիվը, սակայն «այն մոտ ապագայում կորոշվի»: