Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է
ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել են Բելառուսում ՌԴ դեսպանությունից։
Բանակցությունները կայացել են Բելառուսում՝ Բելովեժյան թավուտում և տևել են գրեթե 3 ժամ։
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականն ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հումանիտար միջանցքների հարցով բանակցություններում դրական տեղաշարժեր կան։
Նաև շարունակվել են ինտենսիվ խորհրդակցությունները կարգավորման հարցերի, այդ թվում՝ հրադադարի շուրջ։
ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին ասել է, որ դեռ վաղ է որևէ դրական բանի մասին խոսելը։ Ըստ նրա, ռուսական կողմի սպասելիքները չեն արդարացել։ Ուկրաինական կողմը փաստաթղթերը տարել է ուսումնասիրության, ստորագրել չի հաջողվել։