Կանադան պատժամիջոցներ է սահմանում ևս 10 ռուսաստանցիների նկատմամբ. Թրյուդո
Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանից ևս 10 անձի նկատմամբ։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այսօր Կանադան հայտարարում է նոր պատժամիջոցների մասին 10 անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են այս անհիմն ներխուժման մեջ: Ցուցակում ընդգրկված են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ և Ռուսաստանի ղեկավարության կողմնակիցներ»,- ասել է նա։
Թրյուդոն չի նշել անունները, սակայն նշել է, որ դրանք վերցված են ցուցակից, որը նախկինում կազմել է Ալեքսեյ Նավալնին, ով այժմ բանտարկված է Ռուսաստանում։
Կանադայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ներառել են ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին, գործարար Օլեգ Դերիպասկային և հինգ այլ անձանց։