Դատավորը 57 հազար ԱՄՆ դոլարով բնակարան է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը նախորդ տարի 57 հազար ԱՄՆ դոլարով բնակարան է գնել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Դրամական միջոցները տարեվերջին կազմել են 471 հազար դամ և 800 ԱՄՆ դոլար: Տարեկան եկամուտները կազմել են 17 միլիոն 390 հազար դրամ և 38 հազար ԱՄՆ դոլար: Գրիգորյանի եկամուտների աղբյուր են հանդիսացել 7 միլիոն 290 հազար դրամ աշխատավարձն ու 6 միլիոն 600 հազար դրամ, 3 միլիոն 500 հազար դրամ և 38 հազար ԱՄՆ դոլար ստացված փոխառությունները՝ վարկերը:
Կնոջ՝ Աննա Ջուվանովայի հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս ամուսնու բնակարանի ձեռքբերմանը նույնպես մասնակցել է, քանի որ իր հայտարարագրում ևս կա 57 հազար ԱՄՆ դոլարով բնակարան գնելու մասին տեղեկություն:
Դատավորի կնոջ դրամական միջոցները կազմել են ընդանենը 100 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 3 միլիոն 799 հազար դրամ և 57 հազար ԱՄՆ դոլար, որից առաջինը աշխատավարձն է, իսկ երկրորդը՝ ստացված փոխառությունները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում