Կիեւի ռեժիմի գրեթե ողջ մարտունակ ավիացիան ոչնչացված է. ՌԴ ՊՆ
Ռուսական զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինացի զինվորականների գրեթե ողջ մարտունակ ավիացիան։ Այս մասին հայտնել Է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան եւ ՀՕՊ-ը օդում խոցել են եւս երեք ուկրաինական Սու-27 կործանիչներ եւ երեք անօդաչու թռչող սարքեր։ Ընդամենը երեկվա և այսօրվա ոչ լրիվ օրվա ընթացքում Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կորցրել են 11 մարտական ինքնաթիռ և երկու ուղղաթիռ», - ասել է նա։
Մարտի 6-ի առավոտյան Ռուսաստանի Զինված ուժերը մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքի հարվածով շարքից հանել են Ուկրաինայի ՌՕՈՒ-ի Ստարոկոնտանտինովի օդանավակայանը: