Եղանակը՝ առաջիկա օրերին․ տեղումներ կլինեն նաև ձյան տեսքով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 5-ի և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև, 6-7-ին և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում` մարտի 5-ի, 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային 2-5 մ/վրկ, մարտի 5-ին, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ: