Ուկրաինայում Մերձավոր Արևելքից և եվրոպական երկրներից զինյալներ կան․ Պուտին
Պուտինը խոսել է Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալների առկայության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ո հայտարարել է, որ Ռուսաստանը փորձել է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն պաշտոնական Կիևի ներկայացուցիչներն ամեն կերպ խոչընդոտել են գործընթացը:
Նա հայտարարել է, որ իրենց տեղեկություններով այժմ Ուկրաինայում սպանում են այն մարդկանց, ովքեր պաշտոնական դիրքորոշումից տարբերվող կարծիք են հայտնում։
«Մեզ մոտ մարդիկ դուրս են գալիս և իրենց կարծիքն են հայտնում այն մասին, թե ինչն են հավանում կամ ինչը չեն հավանում Ուկրաինայում մեր գործողություններում: Իսկ այնտեղ՝ Ուկրաինայում նման մարդկանց պարզապես փողոցում բռնում ու կրակում են»,- հայտարարել է Պուտինը:
Նա հայտնել է նաև, թե ռուսական կողմն արձանագրել է, որ Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալներ կան: «Մենք նաև արձանագրել ենք այնտեղ Մերձավոր Արևելքից, որոշ եվրոպական երկրներից զինյալների առկայությունը»,- ասել է Պուտինը։