NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
NYMEX բորսայի մարտի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 1.68%-ով և կազմել 1974.90 դոլար, արծաթի գինն աճել է 2.45%-ով և կազմել 25.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 3.35%-ով և կազմել 1126.00 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով: