Կրապիվինան վատ է խոսել Անդրեասյանի մասին, ով պահանջում է պատժել «էլիտար արտիստներին»
Teleprogramma.pro–ն գրում է, որ ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդայի նախկին պրոդյուսեր Նատելլա Կրապիվինան ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի Instagram-ի գրառման տակ իր մեկնաբանությունում անխնա քննադատել է նրան։
Սարիկ Անդրեասյանն իր գրառման մեջ տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ էին շատ արվեստագետներ լռում, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ոչնչացնում էր հազարավոր հայերի կյանքեր»։ Նա չի հիշում նաև, որ որևէ մեկը շնորհակալություն հայտնի ռուս զինվորներին, երբ նրանք հազարավոր կյանքեր են փրկել Սիրիայում: Ռեժիսյորը գրել է, որ ինքը լինելու է իր երկրի հետ նույն կողմում։ «Ընդհանուր առմամբ, մենք նորից վերադարձել ենք երկակի ստանդարտների, և ես իսկապես հուսով եմ, որ Դուդն ու մի խումբ «էլիտար» արտիստները պատասխան կտան այն բանի համար, թե ինչպես են իրենց դրսևորել այս օրերին»,- ասել է ռեժիսորը։
Նաթելլա Կրապիվինան մեկնաբանել է Անդրեասյանի գրառումը գրելով. «Դու ոչ միայն վատ ռեժիսյոր ես, այլ նաև հազվագյուտ ապուշ»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը