Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Region

Ռուսական պատվիրակությունը երեկոյան կսպասի ուկրաինական կողմին՝ բանակցությունները շարունակելու համար․ Պեսկով

Ուկրաինան յոթերորդ օրն է` դիմադրում է ռուսական բանակին: Հրթիռակոծվող մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Ազատության» Настоящее время ծրագրին տված հարցազրույցում ասել է, թե ուկրաինացիները դիմադրելու են մինչև վերջ:

«Ամեն ինչ կանենք ռուսական հարձակմանը դիմադրելու համար։ Մենք ունենք ռազմավարություն, պլան, ունենք գործընկերներ և կամք, մենք մեր երկիրը չենք պատրաստվում լքել։ Մենք մեր տանն ենք», - ասել է նա։

Արևմուտքը հիանում է ուկրաինացիների խիզախությամբ, հսկայական ֆինանսական և ոչ միայն օգնություն է տրամադրում Ուկրաինային, սակայն հրաժարվում է պատերազմել միջուկային զենքով սպառնացող Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանն էլ մի կողմից շարունակում է Կիևի, Խարկովի ռմբակոծությունները, մյուս կողմից` հայտարարում, որ պատրաստ է շարունակել բանակցությունները ուկրաինական կողմի հետ։

Ռուսական պատվիրակությունն այսօր կսպասի ուկրաինական պատվիրակությանը՝ բանակցությունները շարունակելու համար, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան», - ասել է Պեսկովը՝ չհստակեցնելով բանակցությունների վայրը։ Կրեմլի խոսնակը նաև չի հստակեցրել՝ ինչ ասել է «հաջողություն ռուսական կողմի համար»՝ պնդելով, թե «այս իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր պայմանները բավականին հստակ ձևակերպվել են Ռուսաստանի նախագահի կողմից»։

Երկու օր առաջ` բանակցությունների առաջին փուլից հետո, ռուսական և ուկրաինական կողմերը հայտարարել էին, թե առաջիկա օրերին նորից կհանդիպեն, սակայն բանակցությունների փոխարեն այսօր Ուկրաինայում թեժ մարտական գործողություններ են, իսկ Ուկրաինայի նախագահն ասում է, որ բանակցությունները շարունակելու համար ռուսական բանակը պետք է դադարի ռմբակոծել ուկրաինական քաղաքները։

«Բոլորը պետք է դադարեն կրակել ու վերադառնան այն կետ, որտեղ գտնվում էին վեց օր առաջ։ Եթե նրանք դա անում են, նշանակում է` ուզում են խաղաղություն, եթե ոչ, ուրեմն խաղաղություն չեն ուզում, պարզապես ժամանակ են ձգձգում», - ասել է Զելենսկին։

Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 28-ին Բելառուսի տարածքում` Ուկրաինայի սահմանի մոտ և տևել էր 5 ժամ, սակայն որևէ արդյունք բանակցությունները չէին տվել, ուժգին ռմբակոծություններն ու մարտերը Ուկրաինայի տարբեր քաղաքներում շարունակվում են։

Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը, 28-ը փետրվարի, 2022թ․
Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը, 28-ը փետրվարի, 2022թ․

Ընդ որում, եթե ուկրաինական կողմն ասում է, թե հիմնական պահանջը՝ ռուսական բանակի դուրս գալն է Ուկրաինայից, ռուսական կողմի պահանջները, մեղմ ասած, հստակ չեն․ ռուսաստանցի պաշտոնյաները կրկնում են Պուտինի խոսքերը՝ «նպատակն է՝ Ուկրաինայի ապանացիստականացումն ու ապառազմականացումը», իսկ թե ինչ է իրականում սա նշանակում, պարզ չէ։

Պաշտոնական Մոսկվան բոլոր ամբիոններից շարունակում է պնդել, թե Ուկրաինայում տեղի ունեցողը պատերազմ չէ, այլ հատուկ գործողություն, ինչպես նաև շարունակում է պնդել, թե ռուսական բանակը միայն թիրախային հարվածներ է հասցնում ռազմական նշանակության օբյեկտներին։

Զելենսկին CNN-ին և Reuters-ին տված հարցազրույցում կոչ է արել ՆԱՏՕ-ին ուկրաինական տարածքի վրա ոչ թռիչքային գոտի սահմանել՝ ռուսական օդուժի հարձակումները կասեցնելու համար։ Նրա խոսքով, դա կլինի կանխարգելիչ միջոց, որը չի նշանակի, թե ՆԱՏՕ-ն ներքաշվել է հակամարտության մեջ։ ՆԱՏՕ-ն, սակայն, շարունակում է պնդել, թե ռազմական միջամտություն հակամարտությանը չի լինի:

Իսրայելում Նաֆթալի Բենեթի հետ համատեղ ասուլիսի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր հերթական անգամ հայտարարել է, թե Գերմանիան, ՆԱՏՕ-ն և այլ երկրներ չեն միջամտի ռազմական գործողություններին Ուկրաինայում։ Արևմուտքը գերադասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթել տնտեսական աննախադեպ կոշտ տնտեսական պատժամիջոցներով։

Եվ մինչ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է առաջին խոշոր ռազմական հաջողության՝ Խերսոն քաղաքը վերահսկողության տակ վերցնելու մասին, Ռուսաստանի միջազգային մեկուսացումն էլ ավելի է խորանում․ ամեն օր Արևմուտքը հայտնում է ռուսական տնտեսության փլուզմանը ուղղված նոր պատժամիջոցների մասին։

ԱՄՆ-ը փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, ExxonMobil-ը սկսել է դուրս գալ «Սախալին-1» նախագծից, Boeing-ը դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների սպասարկումն ու աջակցությունը, Կանադան պատժամիջոցներ է կիրառել Դմիտրի Մեդվեդևի, Սերգեյ Սոբյանինի, Ալեքսանդր Բեգլովի և մի շարք այլ բարձրաստիճան ռուսների նկատմամբ։

Պատժամիջոցների արդյունքում շարունակվում է ռուսական ռուբլու ռեկորդային արժեզրկումը․ դոլարն այսօր բորսայում բարձրացել էր մինչև105.12 ռուբլի, եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչև 116 ռուբլի: Ընդ որում, օրինակ, Մոսկվայում դոլար հնարավոր չէ գնել փոխանակման կետերում, ինչպես նաև բարդ է կանխիկացնել ռուբլին, աշխատող բանկոմատների մոտ հսկայական հերթեր են։

Ռուսաստանի իշխանությունները փորձում են պաշտպանել ռուսական տնտեսությունը և դիմում եմ նույնպես աննախադեպ պատասխան միջոցների: Լուրջ սահմանափակումներ են գործում նաև բանկային փոխանցումների համար հատկապես արտերկիր։ Երեկվանից արգելվել է «Էխո Մոսկվի» և «Դոժդ» ՀԸ աշխատանքը Ռուսաստանում:

Այս ամենի ֆոնին մեծանում է նաև ուկրաինական պատերազմի դեմ բողոքի ալիքը։ Չնայած որ ռուսական պետական բոլոր լրատվամիջոցները երեկ հայտնեցին, թե երկրի նախագահի ռեյտինգը աճել է և հասել 70 տոկոսի, ամեն օր ռուսաստանցի նոր գործիչներ են հրապարակավ հայտարարում, որ պատերազմը պետք է անհապաղ կանգնեցնել։

Փողոցային բողոքը դեռ մարդաշատ չէ, մարդիկ պարզապես վախենում են։ Այսօր ռուսաստանցիներին կոչով դիմել է անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ «Դուք այլևս չեք կարող սպասել, գնացեք ձեր քաղաքի գլխավոր հրապարակ ամեն աշխատանքային օր՝ ժամը 19-ին կամ 14-ին, կամ հանգստյան, տոնական օրերին։ Ամեն ինչ իր գինն ունի, և հիմա՝ 2022-ի գարնանը մենք պետք է վճարենք այս գինը, ուրիշ ոչ ոք, եկեք պայքարենք պատերազմի դեմ», - գրել է Պուտինի կոշտ ընդդիմախոսը։

Նախօրեին էլ արտասահմանում ապրող ռուսաստանցի ընդդիմադիրները, այդ թվում՝ «Յուկոս»-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին, հայտարարել են հակապատերազմական կոմիտե ստեղծելու մասին։