Գողություն և գողության փորձ Եռաբլուրից. ոստիկանություն
Փետրվարի 26-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 57-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2 ծալովի դանակ:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Տղամարդը հայտնել է, որ պանթեոնից փորձել է գողանալ գազի գլանանոթ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նա նաև հայտնել է, որ փետրվարի 8-ին պանթեոնից գողացել է մետաղյա ծաղկաման:
57-ամյա տղամարդը, նախապատրաստված նյութերով հանդերձ, ներկայացվել է ՊՆ ՌՈ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: