Ուկրաինան ՄԱԳԱՏԷ-ին է տեղեկացրել ռադիոակտիվ թափոնների թաղման կետերի ուղղությամբ հրթիռների արձակման մասին
Ուկրաինան տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը` ՄԱԳԱՏԷ-ին, որ Կիևում գտնվող ռադիոակտիվ թափոնների թաղման կետերի ուղղությամբ գիշերը հրթիռներ են արձակվել, բայց շինության վնասման կամ ռադիոակտիվ արտանետումների մասին վկայող տեղեկություններ չկան։ Այս մասին, համաձայն ՄԱԳԱՏԷ-ի տարածած հաղորդագրության, նշել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին։
«Ես կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական կամ ալ գործողությունից, որը կարող է վտանգել այս հաստատությունների ապահովությունն ու անվտանգությունը»,- նշել է գլխավոր տնօրենը։
Չնայած այս թաղման կետերը չափազանց ռադիոակտիվ թափոններ չեն պարունակում, թաղված ռադիոակտիվ թափոնները կարող են լուրջ ռադոլոգիական ազդեցություն ունեցող իրադարձության պատճառ դառնալ, ինչն ավելի է ընդգծում դրանք պաշտպանելու կարևորությունը, ասվում է հաղորդագրության մեջ։