Ինչ են առաջարկել ԱՄՆ հատուկ ծառայությունները Բայդենին. NBC
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախագահ Ջո Բայդենին առաջարկում են «Ռուսաստանի դեմ գրոհներ անցկացնելու տարբերակներ, տարբերակների թվում են՝ խարխլել Ռուսաստանում ինտերնետ կապը, անջատել էլեկտրամատակարարումը եւ ապակայունացնել երկաթուղու աշխատանքը, որպեսզի «խաթարեն» Ուկրաինայում ռազմական գործողություններին աջակցելու Ռուսաստանի ունակությունը: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Ամերիկյան հետախուզության երկու աշխատակիցներ, արեւմտյան հետախուզության մեկ ներկայացուցիչ եւ այս հարցի վերաբերյալ տեղեկացված եւս մեկ մարդ ասում են, որ վերջնական որոշումները դեռեւս չեն ընդունվել, սակայն Բայդենին առաջարկած տարբերակները բավարար են:
«Դուք կարող եք անել ամեն ինչ, գնացքների դանդաղեցումից մինչեւ դրանց գծերից ընկնելը», — ասել է աղբյուրը:
Ամերիկյան հատուկ ծառայություններն առանձին են դիտարկում նաեւ ռուսական ռեսուրսների վրա «լայնածավալ կիբեռհարձակման» տարբերակը: