35–ամյա դատավորը 16 հազար դոլար փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը մոտ 16 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես, Աթաբեկյանը նախորդ տարի 7 միլիոն 664 հազար դրամ է որպես փոխառություններ հանձնել: Նրա դրամական միջոցները 2016 թ. վերջում կազմել են 14 միլիոն 500 հազար դրամ և 6 հազար 300 ԱՄՆ դոլար:
Տարեկան եկամուտները կազմել են 32 միլիոն 892 հազար դրամ, որից 6 միլիոն 505 հազար դրամը աշխատավարձն է, 24 միլիոն 387 հազար և 2 միլիոն դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր:
Կինը՝ Սեդա Սիմոնյանը, աշխատանք և եկամուտներ չունենալով հանդերձ հայտարարագրել է 2 միլիոն 500 հազար և 3 հազար դրամ դրամական միջոցներ:
Մինչ այս Աթաբեկյանը աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում` որպես ավագ մասնագետ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում