ՀՀ-ում Իրանի դեսպանատունը` Երևանի Կապույտ մզկիթն ադրբեջանական անվանած ադրբեջանցի պատգամավորների հայտարարության մասին
ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորների հայտարարությանը, թե իբր Երևանի Կապույտ մզկիթն ադրբեջանական է:
«Իրանական արվեստի խորհրդանիշ Կապույտ մզկիթը վերջին 3 տասնամյակների ընթացքում կրկին դարձել է Հայաստանում ապրող մուսուլմանների աղոթատեղի և հավաքատեղի և զբոսաշրջային տեսարժան վայր։ Մեծ երջանկություն է, որ պահպանվել է նրա դարավոր պարսկական վիմագրությունը։ Ո՞վ կարող է կարդալ այն:
Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։