Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
Region

«Թուրքիան կբացի սահմանը, եթե Հայաստանը հավատարիմ մնա հարաբերությունների բարելավման գործընթացին». Էրդողան

Վաղը Վիեննայում կայանալիք հայ-թուրքական բանակցությունների երկրորդ փուլից առաջ նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան պատրաստ է բացել սահմանը, եթե Հայաստանը վճռական է շարունակել բանագնացների մակարդակով ընթացող գործընթացը։

Աֆրիկայից տուն վերադառնալու ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ զրույցում խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, ասել, թե գիտեն, որ Հայաստանը հստակ ակնկալիքներ ունի, մասնավորապես` սահմանները բացելու և դիվանագիտական կապեր հաստատելու ուղղությամբ։

«Եթե Հայաստանը հավատարիմ մնա բանագնացների մակարդակով նախաձեռնված գործընթացը շարունակելու գաղափարին, մեզ համար այլևս չեն կարող փակ սահմաններ լինել: Մարդկային շփումների ամրապնդման համար որոշեցինք վերականգնել երկրների միջև ուղիղ չվերթները: Այս ամսվա սկզբին մեկնարկեցին Ստամբուլ-Երևան կանոնավոր թռիչքները», - նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի և այդ գիտակցումով իրենք անկեղծ ջանքերով Հայաստանի հետ կարգավորման գործընթաց են սկսել: Թուրքիայի նախագահը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կողմ է այս քայլերին:

«Անկարան գոհ է, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար կամք է ցուցաբերում և ակնկալում ենք, որ հայկական կողմը կշարունակի իր դրական մոտեցումը», - ընդգծել է նա։

Էրդողանը հավելել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորումը նաև վեցի հարթակի շրջանակում է, որը Անկարան նպատակ ունի գործարկել. «Այս առումով Ադրբեջան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացները միմյանց աջակցելով կարող են առաջ գնալ: Տարածաշրջանային համագործակցության գաղափարը ևս օգնում է այս գործընթացներին և սնվում դրանցից»։

Հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Ավստրիայի մայրաքաղաքում։ Բանակցությունների օրակարգը հայտնի չէ, բայց պաշտոնական Երևանը հայտարարել է, թե առաջին՝ ճանաչողական հանդիպումից հետո առավել առարկայական քննարկում է ակնկալում։

Հանդիպումից առաջ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև արտգործնախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավարը։

Պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սերդար Քըլըչը գոհունակությամբ է խոսել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման մասին և հույս հայտնել, թե երկու երկրների տեսլականի համաձայն, փոխադարձ առողջ քայլերով պետք է հող նախապատրաստվի դրական զարգացումների համար:

Պատրիարք Մաշալյանը ողջունել է թուրք դիվանագետին և մաղթել, որ նրա ստանձնած դիվանագիտական առաքելությունը հաջողությամբ պսակվի։ Բարձրաստիճան հոգևորականը ընդգծել է, որ աջակցում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին և համոզմունք հայտնել, որ բարիդրացիական հարաբերությունները չեն սահմանափակվի երկու երկրներով, խաղաղության մթնոլորտ կձևավորվի ողջ տարածաշրջանում՝ դուռ բացելով տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումների համար: