Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
uncategorized

Անդրեաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանն ու Էդուարդ Զեյթունյանը «Ելք»–ին խնդրել են խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն անել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օր առաջ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանը այցելել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել այնտեղ գտնվող Անդրեաս Ղուկասյանի, նույն գործով կալանավորված Դավիթ Հովհաննիսյանի և Սարի թաղի բախման գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի հետ:

Ի՞նչ են տեսել այնտեղ, ինչի՞ մասին են իրենց պատմել կալանավորվածները և այլ հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:

– Դուք երեկ այցելել էիք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպումներ ունեցել Անդրեաս Ղուկասյանի, Դավիթ Հովհաննիսյանի և Էդուարդ Զեյթունյանի հետ: Կնշե՞ք, թե այնտեղ գնալու առաջնային նպատակը որն էր:

– Առաջնային նպատակը նրանց վիճակի մասին անմիջապես իրենցից տեղեկատվություն ստանալն էր և դիտարկել նրանց կացության պայմանները: Անդրեաս Ղուկասյանին հանդիպել ենք խցում, Դավիթ Հովհաննիսյանին և Էդուարդ Զեյթունյանին տեսակցել ենք հանդիպումների սենյակում: Միևնույն ժամանակ պարոն Փաշինյանը նամակներ էր ստացել այլ կալանավորներից, հանդիպեցինք նաև նրանց:

– Խնդրում եմ նշեք, թե ի՞նչ տպավորություն ունեցանք կալանավորների պահման պայմաններից և նրանց վիճակից: Դրանք բավարար կարո՞ղ եք գնահատել: Զեյթունյանի առողջական վիճակն ինչպե՞ս էր, նա գո՞հ էր, թե դժգոհ այն բուժումից, որ ստանում է:

– Կալանավորների վիճակը տարբեր էր: Անդրեաս Ղուկասյանը գտնվում էր առանձին խցում, ուներ գրականություն, պահման պայմաններից չէր դժգոհում: Դավիթ Հովհաննիսյանը պահվում է այլ մարդկանց հետ: Առողջական վիճակից նրանք չէին բողոքում, գտնվում էին կայուն վիճակում:

Պատկերը այլ էր Զեյթունյանի դեպքում: Նա ողնաշարի խնդիրներ ուներ, առողջական վիճակը բարվոք չէր: Նա բուժում ստացել է, սակայն առերևույթ նրա առողջական վիճակը բավարար գնահատել չի լինի:

– Նրանք արտաքին աշխարհի հետ կապի միջոցներ ունե՞ն, թե ոչ:

– Այս պահին նրանց հարազատները և պաշտպանները կարողանում են այցելել իրենց և արտաքին աշխարհի հետ, փաստորեն, կապ կա: Նրանք նաև իրավունք ունեն ամիսը երկու անգամ հեռախոսազանգ կատարել:

– Ի՞նչ պահանջ, ուղերձ ունեին կալանավորները, ի՞նչ են ձեզ ասել, պատմել, ի՞նչ դժգոհություններ են հայտնել:

– Անդրեաս Ղուկասյանի և Դավիթ Հովհաննիսյանի խափանման միջոցը շարունակում է մնալ կալանքը: Որևէ պատճառ չկա նրանց խափանման միջոցը չփոխելու և երկրից չբացակայելու և դատարան ներկայանալու պարտավորվածությամբ ազատ չարձակելու համար:

Էդուարդ Զեյթունյանը նույնպես խնդրում էր միջնորդություն՝ խափանման միջոցը փոխելու հարցում: Նրա գործը բարդանում է այնքանով, որ նա նախկինում դատվածություն ունի:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի ներկայացուցիչը եվրոպական դատարանում իր հարցազրույցներից մեկում նույնպես փաստում է, որ կալանքը որպես խափանման միջոց համատարած կիրառելու հետ կապված կարող ենք խնդիր ունենալ Եվրոպական դատարանում: Եթե այդ հարցերը քննարկվեն այնտեղ, ապա մենք կունենանք մարդու իրավունքների խախտման փաստ: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ անձը կարող է թաքնվել, խոչընդոտել, իսկ այս պարագայում նման հիմնավորում չկա, ճիշտ հակառակը:

– Անդրեաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը զրույցում իրենց քաղբանտարկյալ համարո՞ւմ էին:

– Դավիթ Հովհաննիսյանի հետ այդ մասին չենք խոսել:

Անդրեաս Ղուկասյանը գտնում է, որ իրեն կալանավորել են քաղաքական հայացքների դրդապատճառով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում