Ադրբեջանական կողմն Արցախում խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չի կրել. ՊԲ
Ադրբեջանական կողմն Արցախում խախտել է հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։
« Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին ժամը 10:05-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Իրականում առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել:
Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ավելին՝ այստեղ