Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Socity

Ինչու՞ է Ալիևին անհապաղ պատերազմ պետք Հայաստանի հետ

svpressa.ru-ն գրում է, որ փետրվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը, ստուգելով Աղդամի մզկիթի վերականգնման աշխատանքների ընթացքը, անսպասելիորեն և միանգամայն վերջնագրային տեսքով հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պարտավոր են խաղաղության պայմանագիր կնքել և հաստատել «խորհրդային սահմանները»: Նրա խոսքով դրան «պետք է նպաստի ադրբեջանական բանակի հզորացումը»։ Հակառակ դեպքում Իլհամ Հեյդար օղլուն «կարողանա պատասխան տալ այն ռևանշիստական ​​ուժերին, որոնք այսօր գլուխ են բարձրացնում Հայաստանում»։

Նման «խաղաղության նախաձեռնությունները» զարմացնում են, եթե չասենք լարում, թեկուզ միայն այն պատճառով, որ սպառնալիքը, թեկուզ քողարկված, ուղղված է նաև Լեռնային Ղարաբաղի ռուս զինվորների դեմ։ Թվում է, թե մինչև 2025 թվականը, քանի դեռ գործում է ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը, այդ երկրի վրա պետք է փխրուն խաղաղություն լինի։ Ժամանակին հույս կար, որ հակամարտությունը սառեցվել է։ Սակայն վերջերս Ալիևն ակնհայտորեն խառնում է իրավիճակը դրանով իսկ խարխլելով Պուտինի՝ որպես Արցախում անվտանգության երաշխավորի հեղինակությունը։ Մասնավորապես Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են ջնջել 44-օրյա պատերազմի ընթացքում «ազատագրված» տարածքում գտնվող կրոնական վայրերի հայերեն գրությունները։ Բաքուն, փաստորեն, անհիմն կերպով սկսել է ապացուցել, որ տեղի եկեղեցիներն ի սկզբանե Կովկասյան Ալբանիայի ժառանգությունն են, որը հնագույն թագավորություն է եղել ներկայիս Ադրբեջանի տարածքում: Նույնիսկ որոշ ադրբեջանցիներ են հասկանում, որ դա սադրիչ քաղաքականություն է, որը գործնականում տեղ չի թողնում Երևանին հակամարտությունը լուծելու համար։ Վստահաբար կարելի է ասել, որ Բաքուն ցանկանում է արմատախիլ անել ամբողջ հայությունը Ղարաբաղում։ Հաշվի առնելով հայության համար արցախյան տաճարների, առաջին հերթին՝ Դադիվանքի պատմական արժեքը, Հայաստանի քաղաքական ուժերից ոչ մեկը չի համաձայնի դրանից հետո իր ստորագրությունը դնել Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի տակ։ Կրկնենք, որ անգամ հենց Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր պաշտոնական Բաքվի նման քայլերի մեջ պետական ​​տրամաբանություն չեն տեսնում։ Այո, նրանք քիչ են, քանի որ Ալիևի հասցեին ցանկացած քննադատություն դիտվում է որպես «աշխատանք թշնամական հատուկ ծառայության համար»:

Իսկ ընդհանրապես, Բաքվի հակաարցախյան գործողությունները և Ալիևի թշնամական հռետորաբանությունը Հայաստանում ընկալվում են որպես ապացույց այն բանի, որ «խաղաղ համակեցության» ցանկացած հեռանկար հղի է անդառնալի։ Ալիևի մասին կարելի է մտածել այն ամենը ինչ ուզում ես, բայց նա հաստատ հիմար քաղաքական գործիչ չէ, և նրա քայլերը արցախյան եկեղեցիների դեմ արվել են միայն Երևանի հետ խաղաղ բանակցությունները խաթարելու և դրա համար միաժամանակ հայերին մեղադրելու համար։ Հատկանշական է, որ խորհրդային սահմանների փոխադարձ ճանաչման վերջնագրային պահանջը, ընդ որում՝ ադրբեջանական զինուժի հրացանների ներքո, համընկել է Անկարայի կողմից «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշայի հռչակագրի հաստատման հետ, որը ստորագրվել էր դեռ 2021 թվականի հունիսի 15-ին։ Ադրբեջանում այդ փաստաթուղթն արդեն իսկ անվանել են ռազմավարական, թեև պարզ է, որ թուրքերը ձգձգել են դրա հաստատումը խորհրդարանում։ Այսինքն տեսականորեն ադրբեջանցիները չպետք է վախենան  ռևանշից, քանի որ ենիչերիների հետնորդները միշտ օգնության կգան իրենց «եղբայրներին»։ Բայց եթե դիմենք սկզբնաղբյուրին, ապա պարզվում է, որ Էրդողանը դա չի խոստացել։ Հռչակագրում ասվում է. «Եթե կողմերից մեկի կարծիքով երրորդ պետության կամ պետությունների կողմից սպառնալիք կամ ագրեսիա կլինի նրա անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ միջազգային ճանաչված սահմաններով, ապա կողմերը համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն և այդ սպառնալիքը կամ ագրեսիան վերացնելու համար նախաձեռնություններ կձեռնարկեն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան, միմյանց կտրամադրեն անհրաժեշտ օգնություն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան»:

Բայց հիմա Հայաստանն ու Թուրքիան առաջ են շարժվում հարաբերությունների կարգավորման և ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ։ Այդ ամենն, իհարկե, կտրականապես դուր չի գալիս Ալիևին, ով բազմիցս փորձել է ապացուցել իր «եղբայր» Էրդողանին, որ մինչև չլինի խստորեն Բաքվի պայմաններով  խաղաղության պայմանագր՝ ավելի լավ կլինի, որ Անկարան գործ չունենա Երևանի հետ։

Կարծես թե Իլհամ Հեյդար օղլուն այնքան էլ գոհ չէ 44-օրյա պատերազմի արդյունքներից և, ավելին՝ վախենում է հայկական ռևանշից։ Անօդաչու թռչող սարքերի կիրառման էֆեկտը կարծես թե արդեն հարթվել է։ Հայերը, ըստ ամենայնի, անհրաժեշտ հետևություններ են արել 44-օրյա պատերազմից, և մինչև 2025 թվականը անկասկած կսովորեն խոցել թուրքական բայրաքթարները։ Մինչդեռ առանց անօդաչու թռչող սարքերի աջակցության, ըստ ամերիկյան կողմի, հավանական է, որ պարտվողները լինեն ադրբեջանցիները։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը, որը ի դեպ, օվկիանոսից այն կողմ լայն հեղինակություն էր Ալիևի բանակի Ղարաբաղ ներխուժման նախօրեին, ասել է. « Մեր ռազմական հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ կհաղթեն հայերը, եթե գործը հասնի լուրջ բախումներին»: Ավելի ուշ նա բացատրել է իր սխալ կանխատեսումը նրանով, որ թերագնահատել է հարվածային դրոնները։

Հիմա ժամանակը աշխատում է Երևանի օգտին, ինչը չի կարող չվախեցնել Բաքվին։ Իսկ դա նշանակում է, որ նոր պատերազմի հավանականությունը կտրուկ մեծանում է՝ չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը Ղարաբաղում։ Բայց ամեն ինչ կախված է ուկրաինական ներկայիս ճգնաժամի լուծումից։ Եթե ​​Մոսկվան հայտնվի միջազգային մեկուսացման մեջ և տոտալ պատժամիջոցների տակ, ապա Ալիևը կարող է ռիսկի դիմել՝ ի վերջո բոլորը դեմ կլինեն Ռուսաստանին։ Իհարկե, իրադարձությունների նման զարգացումն այսօր քիչ հավանական է, բայց վաղը ամեն ինչ կարող է փոխվել։ Խաղադրույքները չափազանց բարձր են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Oragir.live