Կանադայի մայրաքաղաքում երկու օրվա ընթացքում բողոքի ցույցերի շուրջ 150 մասնակից է բերման ենթարկվել
Կանադայի ոստիկանությունը երկու օրվա ընթացքում բերման է ենթարկել շուրջ 150 մարդու, որոնք մասնակցել են երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում ընդունված սահմանափակումների դեմ բողոքի ցույցերին: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը, գրում է «Իզվեստիան»-ն:
Վերջին տվյալներով՝ շաբաթ տարհանվել է 38 ավտոմեքենա քաղաքի կենտրոնը մաքրելու գործողության ընթացքում:
«Շաբաթ բերման է ենթարկվել 47 մարդ, կենտրոնից տարհանվել է 38 տրանսպորտային միջոց»,-պարզաբանել է Կանադայի մայրաքաղաքային ոստիկանությունը թվիթերյան էջում:
Նախորդ օրը հաղորդվել էր, որ Օտտավայի փողոցներում ոստիկանությունը մեկ օրում բերման է ենթարկել ավելի քան 100 մարդու, որոնք ուրբաթ մասնակցել էին բեռնատարների վարորդների կազմակերպած բողոքի ցույցերին: