Մահացել է կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Մարտին Երիցյանը
Կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվ, պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջի գրառումից:
«Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր շատ սիրելի ջութակահար, վինագործ, ԵՊԿ պրոֆեսոր Մարտին Շահենիչը։
Նա Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանի վաղեմի մտերիմ բարեկամն ու գործընկերն էր:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ողջ անձնակազմը սգում է սիրելի վարպետի մահը։
Հանգչեք խաղաղությամբ սիրելի Մարտին Շահենիչ
Մարտին Երիցյանը վինագործ-վարպետ, Հայաստանում վինագործության հիմնադիր Շահեն Երիցյանի որդին էր։
Նա ստեղծել է շուրջ 500 ջութակ, 200 ալտ, 29 թավջութակ, 12 կիթառ, 1 ուդ, 26 քանոն, 15 քեմանի , 7թավ քեմանի և այլն:
«Ճիշտ պատրաստված գործիքները տարիների ընթացքում ավելի լավն են դառնում», - նշում էր երաժշտական գործիքների վարպետը»։
Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին, Երևանում։ Երաժշտական կրթություն ստացել է նախ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում (Գոհար Հակոբյանի դասարան), Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև՝ ասպիրանտուրան և ընդունվել Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար։ Կվարտետի կազմով 1969 թվականին Բրյուսելում մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին։
Ավելին՝ այստեղ