Ավտովթար Երևանում. Կոմիտասի այգու դիմաց. անչափահաս երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Լիանա Սալմանյանի վարած Lexus մակնիշի և 64-ամյա Արարատ Մկրտչյանի վարած Honda Passport մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի անչափահաս տղա երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ալեքսան Գասպարյանն ու կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա և հետիոտները կարողանան անվտանգ հատեն փողոցը, քանի որ վթարը հետիոտնային անցման վրա է տեղի ունեցել:
Ավելին՝ այստեղ