Մի քանի տեղ կա, որ մենք ծրագրավորել ենք, թե որտեղ պետք է խփենք
Lragir.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)
Պարոն Տեր-Թադևոսյան, «Միջազգային ճգնաժամային խումբը» չի բացառել ԼՂ հակամարտության գոտում պատերազմի բռնկումը։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է հնարավոր իրավիճակի սրում և պատերազմի վերսկսում ներկա փուլում, ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին։
Սահմանին իրավիճակի սրումը միշտ ծրագրավորված է Ադրբեջանում պետական մակարդակով, որովհետև նրանք իրենց ժողովրդին քարոզում են, որ լարվածություն պետք է լինի, կռիվ պետք է լինի։ Իսկ մենք պետք է հասկանանք, թե ինչպես հզորացնենք մեր պետությունը, որպեսզի Ադրբեջանը ոչ մի անգամ չհամարձակվի հարձակվել։ Մի քանի տեղ կա, որ մենք ծրագրավորել ենք, մեր շտաբի օպերատիվ խումբն ասել է, թե որտեղ պետք է խփենք, ինչ պետք է խփենք և ինչպես։ Ես միշտ ասել եմ, որ եթե Ադրբեջանը Հայաստանին հարվածի, կտուժի միայն ժողովուրդը, քանի որ մենք չունենք այնպիսի օբյեկտներ, ինչպիսին ունի Ադրբեջանը։ Իսկ եթե մենք հարվածենք Ադրբեջանին, այդ երկրից ոչինչ չի մնա, քանի որ միայն Բաքվի շուրջը կան նավթարդյունահանման այնպիսի օբյեկտներ, որոնց ոչնչացումը միլիոնավոր դոլարների վնաս կտա Ադրբեջանին։ Դրա համար էլ Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվել մեզ վրա, բայց սահմանին լարվածություն միշտ ստեղծելու է։
Կրկին Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Հայաստան, Ադրբեջան ու Արցախ։ Այդ այցերն ի՞նչ են տալիս մեզ և ընդհանրապես խնդրի կարգավորմանը։
Իրենց նպատակն է չեզոքություն պահպանել և լարվածության մեղքը կողմերից մեկի վրա չդնել։ Բոլորս էլ գիտենք, որ սահմանին լարվածության հեղինակը 90 տոկոսով Ադրբեջանն է, բայց նրանք 50/50 տարբերակն են ընտրում, փորձում են մնալ չեզոք։ Նրանց նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր գտնեն, իսկ իրենք միայն աջակցեն, բայց Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող խնդրի կարգավորմանն ուղղված քայլեր գտնել, որովհետև Ադրբեջանը նպատակ ունի Երևանը նույնպես գրավել։ Երբ համանախագահները գնացին Բաքու, այդ օրը Ադրբեջանն ավելի շատ կրակեց։ Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի զգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ և շարունակում է կրակել սահմանին՝ խախտելով միջազգային նորմերը։ Ադրբեջանի վրա, ինչպես տեսնում եք, ոչ ոք չի կարողանում ազդել, և իր հարստությունը իրեն թույլ է տալիս իրեն այդպես լկտի պահելու, ինչպես մեր օլիգարխները, որ Երևանում 140 հազար դոլար արժողությամբ մեքենաներ են վարում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: