Ուկրաինայի ու ՌԴ նախագահները կշարունակեն Միութենական հանրապետության արձագանքման ուժերի ստուգումը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը որոշում են կայացրել շարունակել Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումը Դոնբասում իրավիճակի սրման պատճառով: Այդ մասին կիրակի հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Միութենական պետության արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի եւ Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ Բելառուսի Հանրապետության նախագահն ու Ռուսաստանի Դաշնության առաջնորդը որոշում են կայացվել շարունակել միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումը»,-հայտարարել է Բելառուսի ՊՆ Վիկտոր Խրենինը՝ ամփոփելով «Միութենական վճռականություն-2022» համատեղ օպերատիվ զորավարժությունների նախնական արդյունքները:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ այդ ստուգման ուղղվածությունը մնում է անփոփոխ. այն պետք է ապահովի ադեկվատ արձագանքում եւ Միութենական հանրապետության ընդհանուր սահմանների հարեւանությամբ հակառակորդ ուժերի ռազմական պատրաստության ապաէսկալացիան այն ֆոնին, որ հարեւան երկրները արտահերթ կարգով ժամանակակից զենք են կուտակում: