ԱՄՆ-ում պատրաստել են աշխարհում ամենաերկար պիցցան
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆոնթանա քաղաքում պատրաստել են աշխարհի ամենաերկար պիցցան: Այս մասին հայտնում է L.A. Weekly-ն: Պիցցայի երկարությունը կազմել է 2092 մետր:
Ռեկորդի սահմանմանը մասնակցել են մի քանի տասնյակ խոհարարներ: Նրանք պիցցայի պատրաստումն սկսել են հունիսի 11-ի երեկոյան ժամը 7-ին և ավարտել միայն հաջորդ առավոտյան: Որպես հովանավոր հանդես է եկել պիցցայի համար վառարանների խանութի հիմնադիր Ֆեշ Ասվադին, որը տրամադրել է անհրաժեշտ բաղադրիչները։
Խոհարարական նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչի կողմից, որը ներկա է եղել պատրաստման ընթացքին: Մրցույթի մասնակիցներին արգելված է եղել չօգտագործված մթերքները դեն նետելը: Բոլոր մնացորդները բաժանվել են կարիքավորներին: