Գերմանիան հաղթահարել է օմիկրոնի պիկը
Գերմանիան հաղթահարել է օմիկրոնի նոր օրական վարակների պիկը, հայտարարել Է երկրի առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախը, հաղորդում է AP-ն։
Նա նշել է, որ վարակների թվի զսպմանն ուղղված կառավարական միջոցառումներն արդյունավետ են եղել, սակայն նախազգուշացրել է հանրային առողջապահության կանոնների չափազանց հապճեպ թուլացման վերաբերյալ։
Լաուտերբախը, որը կրթությամբ համաճարակաբան է, նշել է, որ Գերմանիայում 60 տարեկանից բարձր մարդկանց մինչեւ 12 տոկոսը մինչ օրս պատվաստված չէ։
Այս բաժինը երեքից չորս անգամ ավելի մեծ է, քան չպատվաստված խոցելի բնակչության խմբերի բաժինը համադրելի երկրներում։
Գերմանիան ավելի դանդաղ է թուլացնում պանդեմիայի հետ կապված սահմանափակումները, քան իր հարեւաններից շատերը: Կանցլեր Օլաֆ Շոլցը եւ նահանգների 16 նահանգապետեր համաձայնեցրել են մարտի 20-ին COVID-19-ի նկատմամբ երկրի կանոնների մեծամասնության չեղարկման եռամյա պլանը։
Լաուտերբախը աջակցել է զգուշավոր մոտեցմանը, ասելով, որ «եթե մենք շատ արագ բացվենք, ապա դեպքերի թիվը կրկին կբարձրանա»։