Իսրայելը կսկսի թուլացնել կորոնավիրուսային սահմանափակումները
Իսրայելը կսկսի թուլացնել կորոնավիրուսային սահմանափակումները։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ այսպես կոչված «կանաչ անցումների» (պատվաստման թվային անձնագիր) գործողությունը չի երկարաձգվի մարտի 1-ից հետո, հաղորդում Է Jerusalem Post-ը։
Նրա խոսքով՝ հաջողվել է կոտրել օմիկրոնի ալիքը, ինչի հետ կապված սահմանափակումների լրացուցիչ կրճատումներ են սպասվում։
Թեեւ վարակի նոր դեպքերի թիվը շարունակում է բարձր մնալ, սակայն Իսրայելի առողջապահության նախարարությունը հաղորդում է COVID-19-ի լուրջ դեպքերի թվի անշեղ նվազման մասին՝ փետրվարին երկրում օմիկրոնի ալիքի գագաթնակետին հասնելուց հետո։
«Մենք առաջին երկիրն էինք, որը փակել էր իր սահմանները օմիկրոնի պատճառով, ուստի ժամանակն է աստիճանաբար թուլացնել [սահմանափակումները]։ Որքան ես հասկանում եմ, մենք պետք է պատրաստվենք սահմանափակումների շուտափույթ վերացմանը», - ասել է Բենեթը։