Օտտավայի ոստիկանության ղեկավարը պաշտոնաթող Է լինում բեռնափոխադրողների բողոքների պատճառով
Օտտավայի ոստիկանության ղեկավար Փիթեր Սոլին հրաժարական է տալիս՝ հունվարի 29-ից մայրաքաղաքում շարունակվող բեռնափոխադրողների բողոքի ցույցերի պատճառով, որոնք պահանջում են չեղարկել կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը հայտնել Է CTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Սոլին կառավարում է 2019 թվականի օգոստոսից, նրա մանդատը լրանում է 2024 թվականի վերջին:
Բողոքի ակցիան սկսվել է Օտտավայում հունվարի 29-ին խորհրդարանի շենքի դիմաց եւ շարունակվում է մինչ օրս: Ցուցարարները դաշնային եւ տարածաշրջանային իշխանություններից պահանջում են չեղարկել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: Նմանատիպ ակցիաներ անցկացվել են Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, Էդմոնտոնում եւ Վանկուվերում: