Լուկաշենկոյի անվան ցատկահարթակ. Հայաստանի վարչապետը որոշել է վարկանիշը լրացնել Բելառուսի նախագահի անհարմար արտահայտության վրա
info24.ru-ն գրում է, որ Երևանում բուռն են արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է դառնա Միութենական պետության մաս։ «Հայաստանը գնալու տեղ չունի: Ի՞նչ եք կարծում, նրանք ինչ-որ մեկին պետք են: Նրանք դա արդեն տեսել են, դա տեսել է Նիկոլ Վովաևիչը (Փաշինյանը)»,- ասել է Լուկաշենկոն վստահություն հայտնելով, որ նախկին խորհրդային մյուս հանրապետությունները ևս շուտով կմիանան «ԽՍՀՄ 2.0» ձևաչափին։
Բանը հասել է նրան, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Ազգային ժողովում հեռակա պատասխան է տվել Բելառուսի ղեկավարին։ Նա հասկացնել է տվել, որ Լուկաշենկոն այնպիսի համաշխարհային քաղաքականության գործիչ չէ, ում կարծիքն արժե լսել։ Ըստ Փաշինյանի Հայաստանը չի կարող համեմատվել Բելառուսի հետ, քանի որ առաջինը «ժողովրդավարական պետություն է», իսկ երկրորդը ոչ։ Որպես փաստարկ նա հիշեցրել է, թե ինչպես էր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների ժամանակաշրջանում Կալաշնիկով ինքնաձիգով շրջում Մինսկում։ «Հայաստանում էլ են իրադարձություններ տեղի ունեցել: Բ այց երբևէ տեսե՞լ եք, որ ես ավտոմատով քայլեմ փողոցներով». - ասել է Փաշինյանը: Հանուն արդարության պետք է ասել, որ նա իսկապես ավտոմատով չի շրջել, շրջել է միայն մուրճով։ Ըստ վարչապետի Հայաստանի քաղաքական համակարգի դեմոկրատական բնույթի ևս մեկ ապացույց է այն, որ կրկին ի տարբերություն Բելառուսի,Հայաստանում ընտրությունները «կեղծված չեն», և այդ փաստն ընդունել են «միջազգային գործընկերները»։ Փաշինյանը կարծես թափանցիկ ակնարկել է, որ Լուկաշենկոն պարզապես խանդով է վերաբերվում հայկական ժողովրդավարությանը և համաշխարհային հարթակում դրա ճանաչմանը։ «Երբ Հայաստանին հրավիրում են ժողովրդավարության գագաթնաժողովի, իսկ մյուս պետություններին չեն հրավիրում, նրանք վիրավորվում են։ Երբ Հայաստանին ասում են ժողովրդավարական երկիր, իսկ իրենց չեն ասում, վիրավորվում են։ Երբ ասում են, որ Հայաստանում իշխանությունը լեգիտիմ է, բայց ոչ լեգիտիմ է իրենց երկրներում, վիրավորվում են»,- ԱԺ պատգամավորներին բացատրել է Փաշինյանը։
Այնուամենայնիվ օդում կախված է մնում հարցը, թե ինչո՞ւ է Փաշինյանը այդքան ուշադրություն դարձրել Լուկաշենկոյի խոսքերին, եթե դրանք ուշադրության արժանի չեն։ Գուցե՞ վարկանիշի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը