Կրակոցներ Ալավերդիում. «Կատա» սուպերմարկետի մոտ դիմահար կրակոցով սպանվել է նախկինում դատված 39-ամյա քաղաքացին, ում եղբայրն անցյալ տարի սպանել էր 2 հոգու. (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։
Ինչպես Ալավերդիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Փիրուզյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արա Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: