Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Socity

Վերին Շորժայում վարելահողերը ուղիղ նշանառության տակ են. ցորենի, գարու և կարտոֆիլի դաշտերը կմնան անմշակ

2020թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետևանքով սահմանամերձ դարձած Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում առայժմ սպասողական վիճակում են։ Թե անասուներին որտեղ են արածեցնելու, չգիտեն։ «Ադրբեջանցիները նստած են մեր արոտավայրերում՝ սահմանագծի ամբողջ երկայնքով։ Վարելահողերն էլ ուղիղ նրանց նշանառության տակ են։

Ընդամենը 500-600 մետր են հեռու դաշտերից։ Ով էնտեղ հող կմշակի, ուղիղ նշանառության տակ են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում գյուղապետ Արտյոմ Երանոսյանը նշել է՝ անասնագլխաքանակը զգալի կրճատվել է։ Գյուղապետը մտավախություն ունի, որ ժամանակին ցորենի, գարու և կարտոֆիլի դաշտերը կմնան անմշակ։ Ասում է՝ վարելահողերի հազիվ 30 տոկոսը մշակվի, թշնամու ուղիղ նշանառության տակ աշխատելը հեշտ չէ։

Բայց Վերին Շորժայից հեռանալու մասին գյուղացիները չեն մտածում։ «Մարդիկ իրենց տանը նստած սպասում են, որ գարունը գա, տեսնեն՝ ինչ են անում։ Ով կավելացնի անասնագլխաքանակը, ով կկրճատի, հետո կերևա»,-ասել է Երանոսյանը։

Փաստացի, ինչպես Արտյոմ Երանոսյանն է ասում, Վերին Շորժայի արոտատեղիների ու վարելահողերի այն մասը, որը դեպի սահմանային կողմն է, չի կարող օգտագործվել։

Գյուղացիները ստիպված են առայժմ բավարարվել գյուղի մյուս հատվածի փոքրածավալ դաշտերով ու արոտատեղիներով։

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ Գեղարքունիքի մարզի 6 համայնք դարձել է սահմանամերձ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանից։

«2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով փաստացի սահմանամերձ են դարձել Սոտք, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ և Ազատ բնակավայրերը։ Փաստացի սահմանամերձ դարձած բնակավայրերը կառավարության որոշմամբ ներառվել են սահմանամերձ բնակավայրերի ցանկում»,- պաշտոնապես հայտնել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը՝ նշելով, որ սահանամերձ բնակիչները, կառավարության համապատասխան որոշմամբ, օգտագործած ոռոգման ջրի վարձավճարները 50%-ի չափով փոխհատուցում են ստացել։

Բացի այդ՝ նշված 6 բնակավայրերի բնակիչների համար սահմանվել են ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված արտոնությունները, այն է ՝ հաշվարկային տարվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի 1444կվտ և 360խմ գազի չափով փոխհատուցվում է կառավարության կողմից:


Մարզպետարանի գրությունից նաեւ պարզ է դարձել, որ այստեղ բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի դիմաց նաեւ Միացյալ Էմիրությունների դեսպանատունն է փոխհատուցում տալիս։

«Գեղարքունիքի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների համար Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան (այսուհետ՝ Դեսպանատուն) նախաձեռնությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր(սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ 14 հազար դրամի չափով, իսկ նույն ընտանիքի երեխաներից յուրաքանչյուրին տրամադրվելու է մոտ 8500 դրամ հագուստ և կոշկեղեն ձեռք բերելու համար):Սոտք, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ և Ազատ բնակավայրերի թվով 41 ընտանիք ընդգրկված է այս ծրագրում»,- հայտնել է մարզպետարանը:

Պաշտոնական գրությամբ նաեւ հաստատվել է, որ համայնքների արոտավայրերը հայտնվել են թշնամու նշանառության տակ։

«Խնդիրներ կան անասնապահության և գյուղատնտեսության հետ կապված: Խոտհարքերի և արոտավայրերի որոշակի հատվածներ հայտվել են թշնամու կողմից ուղիղ նշանառության տակ»,- արձանագրել է տեղական ինքնակառավարման մարմինը: