Հունգարիան հրաժարվել է լրացուցիչ ամերիկյան զորքեր տեղաբաշխել իր տարածքում
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն հայտարարել Է, որ իր երկիրը չի համաձայնել լրացուցիչ զորքեր տեղաբաշխել իր տարածքում, հունգարական բանակը բավական Է անվտանգությունը երաշխավորելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ո՛չ, մենք դրան չեն համաձայնել եւ չենք համաձայնի, որովհետեւ մենք արդեն ՆԱՏՕ-ի զորք ունենք մեր երկրի տարածքում, դա հունգարական բանակն Է եւ Հունգարիայի զինված ուժերը, որոնք պատշաճ վիճակում են գտնվում երկրի անվտանգությունը երաշխավորելու համար:
«Այնպես որ Հունգարիայի տարածքում լրացուցիչ զորքեր մեզ հարկավոր չեն»,-հայտարարել Է Սիյյարտոն՝ հանդես գալով Euronews հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել Էր Եվրոպայում ժամանակավորապես լրացուցիչ ուժեր տեղակայելու ԱՄՆ-ի որոշման մասին, որը կապված Է Ուկրաինայի շուրջ իրադրության սրման հետ: Մասնավորապես, Քիրբիի խոսքով՝ «առաջիկայում Գերմանիայում տեղաբաշխված 1000 զինծառայողներ կտեղափոխվեն Ռումինիա, նրանք կմիանան ամերիկացի 900 զինվորներին, որոնք արդեն այնտեղ են գտնվում:
Ամերիկացի զինվորների առաջին հարյուրյակը Ռումինիա Է ժամանել փետրվարի 8-ին: Լեհաստանում կբնակավորվի 1,7 հազար զինվոր: Կիեւը եւ արեւմտյան պետությունները վերջին ժամանակներս անհանգստություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբր «ագրեսիվ գործողությունների» ուժեղացման կապակցությամբ: Մոսկվան քանիցս հերքել Է նմանօրինակ մեղադրանքները, հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում եւ ոչի ոքի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործվում Ռուսաստանի սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: