Թուրքական բայրաքթարներն ընդլայնել են իրենց աշխարհագրությունը (լուսանկար)
Թուրքական բայրաքթարները գնալով ավելի ու ավելի են ընդլայնում իրենց տարածման աշխարհագրությունը՝ հայտնվելով ոչ միայն արևելյան երկրներում, այլև՝ արևմուտքում:
«The Economist»-ի հաղորդմամբ՝ 2022-ի հունվարի տվյալներով Թուրքական բայրաքթարները արդեն իսկ արտահանվում են միջինասիական,Մերձավոր և միջին Արևելքի, արաբական աշխարհի և աֆրիկյան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքմենստանն ու Ղազախստանը, Իրաքը, Քաթարը, Օմանը, Պակիստանը, Եթոֆպիան, Լիբիան, Նիգերիան, Նիգերը, Մարոկկոն, Թունիսը... Եվրոպական տարածաշրջանում բայրաքթար-անօդաչուները հասնում են Մեծ Բրիտանիա, ապա՝ Լեհաստան և Հունգարիա, Լատվիա, Ուկրաինա, Բուլղարիա Սերբիա և Ալբանիա...
Կովկասյան տարածաշրջանում թուրքական բայրաքթարների գնորդը ադրբեջանն է, որին եղբայր Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում առատորեն բավարարեց սեփական արտադրության մահաբեր անօդաչուներով: