ԵՄ-ն չի կարծում, որ Ռուսաստանը ձգտում է գրավել Ուկրաինան
ԵՄ-ն կարծում է, որ ՌԴ-ն չի ձգտում գրավել Ուկրաինան, այլ միայն ճնշում է գործադրում նրա վրա՝ Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունը վերանայելու համար: ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երեքշաբթի օրը ԱՄՆ-ում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել, որը հեռարձակել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության մամուլի ծառայությունը:
«Մենք չենք կարծում, որ Ռուսաստանը ցանկանում է գրավել Ուկրաինան։ Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը ձգտում է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջ նստի՝ Եվրոպայում անվտանգության համակարգի մասին, որն այժմ կասկածի տակ է», - ասել է նա։