Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
Politics

Արայիկ Հարությունյան. ««Երկիր ծիրանի»–«Ելք» համագործակցությունը դժվար է պատկերացնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 12–ին տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը: Օրը հաստատվել էր ավագանու հատուկ նիստում, որի ժամանակ նաև հաստատվել էին մշտական հանձնաժողովների կազմերը:

Ավագանու մշտական չորս հանձնաժողովներից Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հանրապետականից Ենոք Ազարյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նույնպես ՀՀԿ խմբակցության անդամ է՝ Հովհաննես Թոքմաջյանը: Ի տարբերություն նախորդների, այս հանձնաժողովի տեղակալը «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն է, ինչը, կարծում ենք, ավելի հետաքրքիր կդարձնի աշխատանքը:

«Ելք» խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արայիկ Հարությունյանը ընտրվել է Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ այդ հանձնաժողովի տեղակալի մանդատը կրկին բաժին է հասել Հանրապետականին:

Արայիկ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ավագանու նախորդ կազմի ընդդիմադիր թևի ներկայացուցիչների աշխատանքին, նշեց, որ բացի Անահիտ Բախշյանից, մնացածն աշխատել են վատ կամ շատ վատ և չեն օգտագործել բոլոր այն լծակները, որոնք իրենք ունեին:

«Եթե ուսումնասիրենք Անահիտ Բախշյանի գուծունեությունը նախորդ ավագանիում, ապա կտեսնենք, որ բազմաթիվ հարցեր լուծում են ստացել: Այսինքն, ավագանին նույնիսկ մեկ հոգով կարող է իրավիճակ փոխել: Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության ավագանու անդամներին, ապա մենք տարբեր ոլորտներում այս կամ այն չափով հաջողության հասած մարդիկ ենք, ծանոթ ենք քաղաքային խնդիրներին: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես եղել եմ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում, որոնք վերաբերել են Երևանի հիմնախնդիրներին՝ շինարարությունից մինչև էկոլոգիական խնդիրներ»,– ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նաև նշեց որ, գիտեն, որ իրենք միայնակ գործելով, գլոբալ հարցերի լուծման հասնելու համար կարող է նաև դժվարություններ ունենան, սակայն այս փուլում իրենց առաջնային խնդիրը քաղաքային իշխանություն – հասարակություն կապող օղակ դառնալն է:

«Մենք նախատեսում ենք օգտագործել մեր բոլոր լծակները՝ հանրությանն իրազեկելուց մինչև խնդիրների լուծումներ առաջարկելը: Մենք նաև պետք է կարողանանք համախմբել հասարակությանը կոնկրետ այս կամ այն հարցի ժամանակ և հասնենք դրա լուծմանը: Եվ եթե չկարողանանք անգամ իդեալական արդյունքի հասնել, ապա կկարողանանք լուրջ ճնշում գործադրելով հասնել որոշ կարևոր խնդիրների լուծմանը»,– ասաց Ա. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նման հաջողված փորձեր եղել են Երևանի քաղաքապետարանի կողմից ուղևորավարձի սակագնի բարձրացման և այլ հարցերին դիմակայելու ժամանակ, իսկ հիմա ավելի լայն գործիքակազմից օգտվելու հնարավորություն ունենալով, պետք է որ պայքարի արդյունավետությունը մի քանի անգամ ավելի բարձր լինի: Ա. Հարությունյանը խոսելով «Ելք» – «Երկիր ծիրանի» համագործակցության մասին, ասաց. ««Երկիր Ծիրանին» անկանխատեսելի խմբակցություն է: Մենք կհամագործակցենք նրանց հետ, բայց այն գործելաոճը, որը իրենք են ընտրել, դժվարանում ենք պատկերացնել, թե ինչպես պետք է այդ համագործակցությունն իրականացնենք»:

Հարցին, թե իսկ Հանրապետական կուսակցությունն իրենց կարծիքով ավելի կանխատեսելի՞ քաղաքական պարտնյոր է, Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց. «Հանրապետականի որոշակի քաղաքական պարամետրեր հայտնի են, բայց թե «Երկիր ծիրանի» խմբակցությունն ինչ շրջանակներում են գործելու, մեզ համար անհայտ է: Դա դժվարացնում է նաև համագործակցությունը այդ խմբակցության հետ»:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում