Դոնբասի շփման գծում ԴԺՀ-ի զինծառայող է զոհվել
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) մեկ զինծառայող է զոհվել Դոնբասի շփման գծում Ուկրաինայի Զինված ուժերի դիպուկահարի նշանառության կրակից հետո: Այս մասին կիրակի հայտնել են ԴԺՀ Ժողովրդական միլիցիայի վարչությունից։
«Այսօր 25-րդ առանձին օդադեսանտային բրիգադի դիպուկահարը, ռազմական հանցագործ Կուրաշի հրամանով, Վերհնետորեցկի (հյուսիսային) շրջանում կրակային դիրքից նշանառու կրակ է բացել մեր պաշտպանների դիրքերի ուղղությամբ։ Ցավով հայտնում ենք, որ հանրապետության պաշտպանության համար իր պարտքը կատարելիս զոհվել է ժողովրդական միլիցիայի զինծառայող», - ասված է հաղորդագրության մեջ: