Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 42-ամյա վարորդների Ford-ն ու Mercedes-ը
Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 18:15-ի սահմաններում, Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Պողոսյանի վարած, ռուսական համարանիշներով Mercedes GL-350 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Աննա Գասպարյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Կ. Պողոսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի: