Ստոլտենբերգը ողջունել է Եվրոպա հավելյալ ուժեր ուղարկելու ԱՄՆ որոշումը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ հավելյալ ուժեր ուղարկել Եվրոպա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:
«Ես ողջունում եմ ԱՄՆ որոշումը՝ հավելյալ ուժեր տեղակայելու Գերմանիայում, Լեհաստանում և Ռումինիայում՝ ուժեղացնելով ՆԱՏՕ-ի կարողությունները զսպման և պաշտպանական ոլորտներում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սա կփոխլրացնի այս հարցում ԱՄՆ՝ վերջերս իրականացրած քայլերը: