Ալիևը Սորոսին մեղադրել է երիտասարդներին իրենց իսկ երկրների և արժեքների դեմ հանելու համար
Միլիարդատեր Ջորջ Սորոսին հավատարիմ մարդիկ երիտասարդությանը տրամադրում են իրենց իսկ պետության, իրենց նախնիների, իրենց պատմության դեմ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ազգային հոգևոր արժեքները կազմում են մեր պետության հիմքը, և ես բազմիցս ասել եմ, որ ժամանակակից ադրբեջանական պետությունը կառուցված է ազգային արժեքների վրա: Այդ գլոբալիստների՝ սորոսցիների նպատակը հենց երիտասարդությունն է: Այդ պատճառով հիմնադրամներ են ստեղծվում, այդ հիմնադրամներին նվիրատվություններ են արվում, կործանարար առաքելություն է իրականացվում, որպեսզի երիտասարդությանը վեր հանեն նախևառաջ իրենց իսկ նախնիների, իրենց իսկ պատմության, իրենց արժեքների դեմ»,- ասել է Ալիևը երիտասարդության հետ հանդիպմանը: